ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հիասթափվելը մարդկային է, բայց այնտեղ մնալը՝ ոչ

Հիասթափվելը մարդկային է, բայց այնտեղ մնալը՝ ոչ
18.11.2025 | 11:09

Հիասթափությունը հարցի լուծում չէ․

այն պարզապես ազդանշան է, որ ինչ-որ տեղ մեր ակնկալիքները շեղվել են իրականությունից։

Բայց ինքնին՝ ոչ մի բան չի փոխում։

Լուծումը սկսվում է այն պահին, երբ հիասթափությունից դուրս ենք գալիս դեպի գործողություն՝

դեպի սթափ դիտարկում, նոր ուղի ընտրելու համարձակություն,

և դեպի այն մտքի խաղաղությունը, որ ամեն փլված կեռից հետո կա մի տեղ, որտեղ նորից կարելի է կանգնել։

Հիասթափվելը մարդկային է,

բայց այնտեղ մնալը՝ ոչ։

Իսկ առաջ շարժվելը՝ հենց քեզ համար բացվող ճանապարհն է։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 10270

Մեկնաբանություններ